Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Չեխիայի հետ ռեադմիսիայի համաձայնագիրը:
Սա Հայաստանի կողմից վավերացված 13-րդ ռեադմիսիայի պայմանագիրն է: Ինչպես խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հայաստանի պետական միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, համաձայնագիրը հնարավորություն է տալիս ընդլայնել համագործակցությունը միգրացիոն գործընթացներում, աջակցություն հայտնել հայրենիք վերադարձող անձանց ինտեգրմանը:
Պայմանագրի վավերացումը կընդլայնի նաեւ Հայաստանի երկխոսությունը Եվրամիության երկրների հետ:





























