Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twıtter-ի իր էջում անդրադարձել է Թուրքիայի նախագահի եւ նրա փեսա նախարարի՝ միմյանց հակասող հայտարարություններին կապված McKinsey ընկերությունից խորհրդատվություն վերցնելու հետ կապված։
Կարո Փայլանը Twitter-ում գրել է․ «Երեկ Ալբայրաքը հայտարարեց, թե նրանք, ովքեր չեն ցանկանում, որ Թուրքիայի կառավարությունը աշխատի խորրհրդատվական ընկերություն McKinsey-ի հետ, անգրագետ են կամ դավաճան։ Իսկ այսօր Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան չի աշխատելու McKinsey-ի հետ Հիմա ասեք, պարոն փեսա, թե ո՞վ է անգրագետ ու ո՞վ է դավաճան։»։




























