Հայաստանի Ազգային Ժողովում կայացած քվեարկություններն ակնհայտ վկայում են, որ խորհրդարանական կոալիցիոն ուժերը միասնաբար են վերաբերում օրինագծերին եւ կառավարության ներկայացրած ծրագրերին: Այդ մասին փետրվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` մեկնաբանելով Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ լարվածությունը:

Նա նշել է նաեւ, թե չի ցանկանում, որ լարվածություն լինի երկու կուսակցությունների միջեւ: «Մենք կարեւորագույն օրենքներ ենք քննարկում են, միասնականության դրսեւորումն ակնհայտ է»,- ասել է պատգամավորը: