ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասին լուրերը՝ նշելով, որ պաշտոնատար անձինք զբաղվում են դրա նախապատրաստմամբ։

Նա հայտնել է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն Փխենյանում Ընի հետ հիանալի հանդիպում է ունեցել, եւ դիտարկվում է երեք կամ չորս տեղ՝ նոր գագաթաժողովի համար։

Ավելի վաղ Պոմպեոն ԿԺԴՀ-ի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել էր «նշանակալի առաջընթացի» մասին՝ նշելով, որ երկու կողմերն էլ պատրաստ են նոր հանդիպման։