ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:
Մասնավորապես, ստորագրվել են Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները.
- «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
- «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին:




























