Ահազանգ է ստացվել, որ փետրվարի 10-ի երեկոյան Երեւան քաղաքի Դավիթաշեն 3-րդ փողոցի թիվ 10 տան բնակիչը չի արձագանքում դռան ու հեռախոսի զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է տան դուռը, որտեղ հայտնաբերվել է 80-ամյա Ելիզավետա Մարգարյանի դին:
Նույն օրը ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արարատյան 1-ին զանգվածի 17-րդ շենքի թիվ 10 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան ու հեռախոսի զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 69-ամյա Արտյուշա Չախալյանի դին:




























