Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ընտրական տեղամասերում պայթյուններ են գրանցվել, հայտնում է AFP-ն:

Տեղացի պաշտոնյաներին եւ ականատեսներին վկայակոչելով՝ գործակալությունը հայտնում է, որ Քաբուլի մի քանի ընտրական տեղամասերում տեղի են ունեցել պայթյուններ:

Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Սեպտեմբերի 5-ին հաղորդվել էր, որ առնվազն 20 մարդ է զոհվել Քաբուլի մարզական ակումբում 2 պայթյունի հետեւանքով, եւս 60-ը վիրավորվել էր:

Հիշեցնենք, որ Աֆղանստանում նախընտրական մրցարշավի ընթացքում տեղի են ունեցել խորհրդարանի պատգամավորի թեկնածուների եւ երկրի պաշտոնական ներկայացուցիչների սպանություններ եւ ահաբեկություններ: