Կոլումբիայում վթարի է ենթարկվել Black Hawk ուղղաթիռը, որը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի գործողություններ էր իրականացնում՝ գրում է RT-ն։

Դեպքը տեղի է ունեցել Կաուկա նահանգում։ Վթարի հետեւանքով չորս զինծառայող է զոհվել՝ երկու սպա եւ երկու ունտեր-սպա։

Երկրի իշխանությունները պարզում են ողբերգության պատճառը։

Սեպտեմբերին Աֆղանստանի արեւմուտքում ռազմական ուղղաթիռի վթարի հետեւանքով 5 մարդ էր զոհվել։