Արմավիրի մարզում շրջվել է Toyota Prado մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, փետրվարի 11-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմանններում, 1992 թ. ծնված Նարեկ Ֆ.-ն Toyota Prado մակնիշի ավտոմեքենայով Լեռնամերձ-Աղավնատուն ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել: Պատահարի հետեւանքով վարորդը եւ երկու ուղեւորներ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























