ՆԱՏՕ-ի անդամ երկրները, չնայած Ռուսաստանի կողմից Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի (DDSMD) խախտմանը, որից Վաշինգթոնը մտադիր է դուրս գալ, դժվար թե Եվրոպայում տեղակայված միջուկային զենքի ծավալներն ավելացնեն: Այս մասին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է Reuters-ը:

«Ես չեմ սպասում, որ եվրոպական դաշնակիցներն ի պատասխամ ավելի շատ միջուկային սպառազինություններ կտեղակայեն», - ասել է Ստոլտենբերգը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ն Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի շրջանակներում կատարում է իր պարտավորությունները, իսկ Կրեմլը խախտում է այն՝ որոշելով ցամաքային տեղակայման SSC-8 թեւավոր հրթիռ մշակել:

«Բոլոր դաշնակիցները համաձայն են, որ ԱՄՆ-ն ամբողոջությամբ կատարում է պայմանավորվածությունները… Խնդիրը, սպառնալիքը, մարտահրավերը՝ Ռուսաստանի վարքագծում  է», - հայտարարել է նա:

ԱՄՆ-ն Ռուսաստանին կասկածում է ցամաքային տեղակայման թեւավոր հրթիռների համակարգի մշակման մեջ՝ խախտելով Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը, ենթադրելով, որ դա կարող է Ռուսաստանին թույլ տալ հզոր միջուկային հարված հասցնել Եվրոպային: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները: