Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնին։

«Ադրբեջանը հուսով է, որ Մինսկի խմբի անդամ-երկրների գործունեությունը գործնական արդյունք կտա»,- հանդիպման ժամանակ հայտարարել է Ալիեւը՝ տեղեկացնում է «Տրենդը»։ Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Երեւանում Ջոն Բոլթոնը հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների, ԱԽ քարտուղարի հետ։