Չեխիան, ի պատասխան սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության, հետ կկանչի Սաուդյան Արաբիայում իր դեսպանության դիվանագետին։ Այս մասին հայտարարել է Չեխիայի ԱԳ նախարար Թոմաս Պետրիչեկը։ Հետ կկանչվի գյուղատնտեսության համար պատասխանատու դիվանագետը՝ տեղեկացնում է AP-ն։
Հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում լրագրող Խաշոգջիի սպանությունը մեծ վրդովմունք է առաջացրել ամբողջ աշխարհում։




























