Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը ժամանեց Երեւան՝ տեղեկացնում է Հայաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակներում Բոլթոնը հոկտեմբերի 25-ին հանդիպումներ կունենա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի եւ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն լայն շրջանակի հարցեր։ 

Նշենք, որ Հայաստան Բոլթոնը ժամանել է Բաքվից։ Մինչ այդ նա Մոսկվա էր այցելել։