Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով ոստիկանությունը Դելավեր նահանգում հայտնաբերել է կասկածելի ծանրոց՝ ուղղված նախկին փոխնախագահ Ջո Բայդենին:
USA Today հեռուստաալիքի տվյալներով, ոստիկանությունը Բայդենին ուղղված ծանրոց է հայտնաբերել: NBC հեռուստաալիքն իր հերթին հաղորդում է, որ ՀԴԲ-ն եւ տեղական ոստիկանությունը Նյու Քասլում կասկածելի փաթեթից հետո արձագանքել են ռումբերի վերաբերյալ շարունակվող հետաքննությունների շրջանակներում: Ըստ հեռուստաալքի, ծանրոցը նման է նախորդներին:
CNN-ը նշում է, որ սա արդեն 9-րդ նման ծանրոցն է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձը պայթուցիկ սարքեր էր ուղարկել նախկին նախագահ Բարաք Օբամային, Բիլ եւ Հիլարի Քլինթոններին, միլիարդատեր Ջորջ Սորոսին, դերասան Ռոբերտ Դե Նիրոյին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մյուս հակառակորդներին:
Ոստիկանությունը հաստատել է, որ սարքերը գործող են եղել, բայց ուղարկողն ու նրա շարժառիթները դեռեւս անհայտ են:




























