ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ում իր քննադատներին եւ հակառակորդներին կասկածելի փաթեթներ ուղարկելու դեպքերի ֆոնին կեղծ լուրեր հրապարակող լրատվամիջոցներին մեղադրել է ամերիկյան հասարակությունում ատելություն բորբոքելու մեջ:

«Չարության մեծ մասը, որը մենք այսօր տեսնում ենք մեր հասարակությունում, առաջանում է մեյնսթրիմ լրատվամիջոցների կանխամտածված սուտ եւ ոչ ճշգրիտ նյութերից, որոնք ես անվանում եմ «ֆեյք նյուզ»: Դա այնքան վատ ու ատելությամբ լի երեւույթ է, որ անհնար է բնութագրել:Նման լրատվամիջոցները պետք է արագ ուղղեն իրենց գործելաոճը», —Twitter-ում գրել է Թրամփը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձը պայթուցիկ սարքեր էր ուղարկել նախկին նախագահ Բարաք Օբամային, Բիլ եւ Հիլարի Քլինթոններին, միլիարդատեր Ջորջ Սորոսին, դերասան Ռոբերտ Դե Նիրոյին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մյուս հակառակորդներին: Ոստիկանությունը հաստատել է, որ սարքերը գործող են եղել, բայց ուղարկողն ու նրա շարժառիթները դեռեւս անհայտ են: