Փհենյանը կոչ է արել Վաշինգթոնին անհապաղ չեղարկել պատժամիջոցները՝ նախազգուշացնելով, որ վստահությունը ոչնչացնող միջոցները կտապալեն ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ Զինաթափման ու խաղաղության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սոն Ի Խոկը, փոխանցում է  AFP–ն։

«Մենք գտնում ենք, որ պատժամիջոցները եւ ճնշումը ավելի շատ վնաս կհասցնեն, քան օգուտ»,–հայտարարել է նա՝ նշելով, որ պատժամիջոցները տապալում են վստահությունը։

Նրա խոսքով՝ երկու երկրների առաջնորդները Սինգապուրում հանդիպման ժամանակ խոստովանել են, որ փոխվստահությունը կարող է նպաստել Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը։