ԱՄՆ նախագահի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին 1 ամսվա ընթացքում կիբերանվտանգության գծով իր առաջարկները կներկայացնի ինձ, որոնք ես կներկայացնեմ ՀՀ ուժային կառույցներին։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ՌԴ-ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Կարծում եմ՝ կիբերպաշտպանությունը բելոր երկրիների համար է, լինի դա ԱՄՆ-ն, թե Հայաստանը։ Մենք մշակել ենք տարբեր ոլորտներում կիրբերանվտանգությունն օգտագործելու տարբեր մեթոդներ, բայց հետ ենք մնում դրանք պաշտպանելու հարցում։ Հետեւաբար կիբերանվտանգությունը պետք է առաջնահերթություն լինի»,-ասել է Ջուլիանին։




























