Twitter-ն աստիճանաբար կազատվի «like» կոճակից։ Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Ջեկ Դորսին՝ տեղեկացնում է Life-ը՝ վկայակոչելով Telegraph-ը։
Դորսիի խոսքերով, իրեն դուր չի գալիս «like»-ի հետեւում կանգնած սրտիկը։ Նա չի հստակեցրել՝ արդյոք սոցցանցը կազատվի՞ այդ կոճակից, թե՞ կվերանայի այն։ Դորսին խոստացել է, որ «like»-ը մոտ ժամանակներս կանհետանա Twitter-ից։
Նշենք, որ «like»-ը նշանակում է, որ օգտատերը գնահատել է այս կամ այն հրապարակումը։ Հիշեցնենք, որ մինչեւ 2015թ․ «like»-ի փոխարեն սոցցանցում «ընտրված» էր, իսկ սրտիկի փոխարեն՝ աստղիկ։




























