ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի օրակարգը հագեցած կլինի։ Այս մասին Աստանայում նոյեմբերի 2-ին կայանալիք Անկախ պետությունների համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին նվիրված «Տնտեսական փոխգործակցությունն ԱՊՀ շրջանակում» թեմայով Երեւան-Մինսկ-Քիշնեւ-Աստանա-Բաքու-Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ ասաց ԱՊՀ Գործադիր կոմիտեի տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կուշնիրենկոն:
Նրա խոսքով՝ նիստի տնտեսական բաժնում 9 հարց ընդգրկված կլինի. «Բոլոր այդ հարցերը կոնկրետ են իրենց ձեւաչափով եւ ուղղված են մեր պետությունների տնտեսության եւ արդյունաբերության հիմնական ոլորտներում համագործակցության զարգացմանը։ Ամենից առաջ դա էներգետիկան է իր տարատեսակ ասպեկտներով»։
Երկու հարց նվիրված կլինի ատոմային էներգետիկայի զարգացմանը։ Սա համագործակցության մասին համաձայնագիր է ատոմային վթարների, ինչպես նաեւ լեռնահանքարդյունաբերության ազդեցությանը ենթարկված տարածքների վերամշակման ծրագրերի հստակեցման ու զարգացման մասին»,–պարզաբանել է Կուշնիրենկոն:
Բացի այդ, մեկ այլ կարեւոր օրակարգային հարց կլինի տիեզերքը խաղաղ նպատակներով ուսումնասիրելու եւ օգտագործելու հարցում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության մասին համաձայնագիրը։




























