Ցանկալի է, որ եվրասիական եւ հետխորհրդային տարածքում միջպետական եւ համազգային մարմինների գործունեությունն ակտիվանա: Հոկտեմբերի 30-ին «ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցություն» թեմայով Մոսկվա-Աստանա-Բաքու-Բիշքեք-Երեւան-Քիշնեւ-Մինսկ տեսակամուրջի ժամանակ, որը նվիրված էր նոյմեբերի 2-ին Աստանայում կայանալիք ԱՊՀ երկրների վարչապետերի խորհրդի նիստին այս մասին ասաց Ադրբեջանի տնտեսական համալսարանի (UNEC) Ռուսական տնտեսական դպրոցի տնօրեն Էլշադ Մամեդովը:
Նրա խոսքով, ինտեգրացիոն գործընթացներում հետաքրքրված են հետխորհրդային տարածքի բոլոր ժողովուրդները, ուստի կարեւոր է, որ դրանք ավելի դինամիկ ձեւաչափում գործեն:
«Ես կարծում եմ, սական, որ համաշխարհային տնտեսությունում այսօր արդեն ձեւավորված դինամիկ զարգացող մարտահրավերների համապատասխան արձագանքի համար հարկավոր է ընդհանուր եւ համաձայնեցված քաղաքականություն մշակել մեր ազգային տնտեսությունների զարգացման համար այնպիսի ձեւաչափում, որպեսզի կայուն տնտեսական զարգացում ապահովենք», - բացատրեց Մամեդովը:
Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ զարգացման նման մակարդակին հասնելու համար անհրաժեշտ է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների եւ հարաբերությունների առավել ակտիվ իրականացում ապահովել:
Ադրբեջանցի փորձագետը կարծում է, որ դրա համար անհրաժեշտ է բոլոր երկրների համար ընդհանուր շուկա ձեւավորել եւ առկա գիտակակրթական բազայի համապատասխան զարգացումը եւ ձեւավորումն ապահովել:
«Անհրաժեշտ է խորացնել նաեւ գիտական համագործակցությունը: Գիտական բովանդակությունը պետք է կարեւոր, համակարգը ձեւավորող դերակատարություն ունենա», - ասաց փորձագետը` նշելով, որ դա պետք է անել ինչպես ընթացիկ, այնպես էլ ապագա մարտահրավերներին ավելի արդյունավետ կերպով հակազդելու համար:



























