Մինսկի մենաշնորհը արդեն հասել է իր սահմանագծին, եւ ԱՊՀ-ի «մայրաքաղաքը» հարկավոր է այնտեղից տեղափոխել Կենտրոնական Ասիայի երկրներից մեկը: Հոկտեմբերի 30-ին «ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցություն» թեմայով Մոսկվա-Աստանա-Բաքու-Բիշքեք-Երեւան-Քիշնեւ-Մինսկ տեսակամուրջի ժամանակ, որը նվիրված էր նոյմեբերի 2-ին Աստանայում կայանալիք ԱՊՀ երկրների վարչապետերի խորհրդի նիստին այս մասին ասաց  Ղրղզստանի Առեւտրաարդյունաբերական պալատի արդյունաբերական քաղաքականության, արտահանման, ենթակառուցվածքների եւ պետական-մասնավոր հատվածի կոմիտեի նախագահ Կուբատ Ռախիմովը:

Նրա կարծիքով ԱՊՀ-ի «մայրաքաղաքը» կարելի է տեղափոխել կամ Տաշքենդ, կամ Աստանա:

«Դա հարկավոր  է տվյալ կառույցը թարմացնելու համար: Այսինքն, եթե մենք ներքին ինստիտուցիոնալության տեսանկյունից դինամիկա չենք հաղորդում, ապա առնվազն կադրերի ռոտացիայի, ստաժավորման, այն տեսանկյունից, որ Կենտրոնական Ասիայի 5 երկրներից միայն Թուրքմենստանը լիարժեք անդամ չէ, պետք է անենք այդ», -պարզաբանեց Ռախիմովը:

Ընդ որում փորձագետը խոստովանեց, որ երիտասարդությունը չի հասկանում, ինչ է նշանակում ԱՊՀ եւ այն որպես պաշտոնյաների ակումբ է ընկալում: