Apple ընկերությունն իր շնորհանդեսների շրջանակներում ներկայացրել է իր ամենամատչելի նոթբուք MacBook Air-ի, iPad Pro-ի եւ Face ID-ի նոր տարբերակը՝ տեղեկացնում է Lenta-ն։

Նոթբուքը վերջին MacBook Pro-ների ոճով նոր դիզայն ունի եւ 13,3 դյույմանոց Retina-էկրան Միաժամանակ, MacBook Air-ը մատնահետքերի Touch ID սքաներ ունի, եւ այն հնարավոր է գնել Apple Pay-ից։

Էկրանի շրջանակը 50 տոկոսով փոքրացել է։ Նոթբուքի չափսերը 17 տոկոսով են փոքրացել, իսկ քաշը 1,25 կգ է։ Ընկերությունը խոստանում է, որ MacBook Air-ը բրաուզերի օգտագործմամբ 12 ժամ կաշխատի, իսկ տեսանյութեր դիտելու դեպքում՝ 13 ժամ։

Նոթբուքի վաճառքը կսկսվի նոյեմբերի 7-ից եւ կարժենա 105 հազար ռուբլի։ Մեկնարկային տարբերակում ընդամենը 8 գիգաբայթ հիշողություն կա, ինչը կարելի է ընդլայնել մինչեւ 16 գիգաբայթ։ Intel Core i5 8-րդ սերնդի պրոցեսորը քառամիջուկային է։ Նոթբուքը կթողարկվի երեք գույնով՝ մետաղյա, մուգ մոխրագույն եւ վարդագույն։