Facebook Inc-ը հանգստացրել է ներդրողներին, հաղորդելով, որ 2019 թվականից հետո մարժայի կրճատման դադարեցում է ակնկալում՝ ծախսերի դանդաղեցման ֆոնին, ինչը կապված է մի շարք սկանդալների հետ:

Արդյունքում ընկերության բաժնետոմսերն աճել են, չնայած երկրորդ եռամյսակն անընդմեջ օգտատերերի ռեկորդային ցածր տվյալներին, հաղորդում է Reuters-ը:

Ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը կրկնել է, որ անձնական հաղորդագրությունների, տեսանյութերի եւ անվտանգ կոնտենտի նկատմամբ օգտատերերի աճող հետաքրքրությունը կհանգեցնի նրան, որ ծախսերը որոշ ժամանակ ավելի արագ կաճեն, քան եկամուտը: Սակայն Ցուկերբերգի խոսքով, նպատակը երկու ցուցանիշները համապատասխան աստիճանի բերելն է:

Facebook-ի բաժնետոմսերը աճել են մոտ 3 տոկոսով այն բանից հետո, երբ ընկերությունը հրապարակել է իր կանխատեսումը:

Facebook-ն ակնկալում է, որ ընթացիկ եռամսյակում եկամտի աճը նախորդ եռամսյակի համեմատ կդանդաղի եւ կարող է նվազագույն դառնալ այն պահից, երբ 2012 թվականին ընկերությունը IPO իրականացրեց:

Երրորդ եռամսյակում ընդհանուր ծախսերը կազմել են մինչեւ 8 մլրդ դոլար` 53 տոկոս: Գործառնակա մարժան, որը Facebook-ի կանխատեսման համաձայն, պետք է նվազի մոտ 35 տոկոսով, կրճատվել է 2 տոկոսային կետով` եռամսյակային կտրվածքով մինչեւ 42 տոկոս: