Պաշտոնական տվյալներով՝ սեպտեմբերին Երեւանում 1 քառ. մետր տարածքի շուկայական արժեքը տարեկան կտրվածքով աճել է՝ մոտ 22 տոկոսից (Կենտրոն վարչական շրջանում) մինչեւ 1 տոկոսից փոքր–ինչ ավելի (Նուբարեն)։ Մայրաքաղաքի մյուս շրջաններից առանձնացել է Դավթաշենը (գներն աճել են 16.3 տոկոսով)։ Գների ցուցիչները դրամով, ԱՄՆ դոլարով եւ ռուսական ռուբլով բերված են ներքոհիշյալ աղյուսակում։
ԱՄՆ դոլարի փոխարժեքի ազդեցությունը անշարժ գույքի վրա նվազագույն կամ նույնիսկ զրոյական է եղել։ Մեկ տարվա ընթացքում այս համաշխարհային արժույթը Հայաստանում աննշան ամրապնդվել է՝ 1.2 տոկոսով։ Լրիվ այլ պատկեր է ռուսական ռուբլու առումով։ Այս արժույթով, ճիշտ է, անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներ չեն իրականացվում, չնայած կարող են բացառություններ լինել։ Ամեն դեպքում, դրամի նկատմամբ ռուբլու կտրուկ անկման պատճառով անշարժ գույքի շուկայական արժեքը ռուբլով միայն այդ գործոնի հաշվին մեկ տարվա ընթացքում թանկացել է 1.2 անգամ։
Դրական տեղաշարժեր են նկատվել բնակարանային շինարարության ոլորտում։ Այս տարվա հունվար–սեպտեմբեր ամիսներին երկրում գործողության մեջ է դրվել գրեթե 146 հազար քառ. մետր տարածքով բնակելի տներ։ Սա 2.3 անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Բնակչության միջոցների հաշվին շահագործման է հանձնվել 84.5 հազար քառ. մետ կամ 36 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ։ Զգալի աճ է գրանցվել կազմակերպությունների գծով։ Եթե նախորդ տարվա հունվար–սեպտեմբեր ամիսներին կազմակերպությունների միջոցների հաշվին սկսվել է 2 հազար քառ. մետր բնակելի տների շինարարություն, այսինքն՝ հաշվետու ժամանակահատվածում գրեթե 31 անգամից ավելի՝ 61.5 հազար քառ. մետր։
Հասկանալի է, որ տունը, առավել եւս բարձրահարկ շենքերը մեկ տարվա ընթացքում գրեթե անհնար է կառուցել։ Ուստի, այստեղ ավելի շուտ իրականացվում են նախորդ տարիների նախագծերը։ Նկատենք, որ բնակարանային շինարարությամբ զբաղվող կազմակերպությունները գործում են միայն Երեւանում։
Սակայն, չնայած աճի տեմպերը բացարձակ ցուցանիշով (սկսված բնակելի տների շինարարության) կազմակերպությունները զիջել են բնակչությանը գրեթե 1.4 անգամ։ Միայն Երեւանում է կազմակերպությունների մասնաբաժինը ավելի բարձր, քան բնակչության։ Սա կարելի է կապել պետության աջակցությամբ ծրագրի իրականացման հետ՝ նորակառույցներում բնակարանների գնման հիփոթեքային վարկավորման հարցերում։
Բնակարանների շուկայի վրա ազդող մյուս գործոններից առանձնացնենք ժողովրդագրական տեղաշարժերը։ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի կրճատման միտումը այս տարի պահպանվել է, չնայած բնական աճին։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը տարեկան կտրվածքով կրճատվել է 10.4 հազար մարդով։
Միաժամանակ, մշտական բնակչության թվաքանակի անկում է նկատվում բոլոր ոլորտներում։ Սակայն Երեւանում գրանցվել է աճ՝ 2.8 հազար մարդով։ Ամենայն հավանականությամբ, շրջաններից քաղաքացիների միգրացիան ազդել է Երեւանի վրա։ Չնայած հնարավոր է նաեւ դեպի այլ երկրներ մայրաքաղաքի բնակչության էմիգրացիայի դանդաղումը։



























