Թուրք հայտնի դիետոլոգ Ջանան Քարաթայը մի հեռուստահաղորդման եթերում բուսակերներին ու վեգաններին վիրավորող արտահայտություն է արել։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Ջանան Քարաթայը նշել է, թե ինքը որպես բժիշկ կարող է ասել, որ բուսակերությունը վտանգավոր է օրգանիզմի համար, քանի որ մարդու օրգանիզմի 60 տոկոսը ջուր է, 20 տոկոսը՝ պրոտեին, 19 տոկոսը՝ յուղ, իսկ 1 տոկոսը՝ կարբոնահիդրատ։

«Ովքեր միայն բուսականություն են ուտում, իրենց ուղեղը հենց բուսական է դառնում է։ Հիպոկրատը ժամանակին ասել էր, թե ինչ ուտում ես՝ այն ես։ Բուսակերները սիրում են ոչխարին, սակայն նրա միսը չեն ուտում։ Ես նրանց նմանեցնում են ոչխարի»,–ասել է Ջանան Քարաթայը։