ԱՄՆ ՄԶԳ-ի կազմած Քաղաքացիական հասարակության կայունության Ինդեքսի 2017 թվականի զեկույցի տվյալներով` Հայաստանի ցուցանիշը բարելավվել է` հասնելով 3,7-ի:
Նշվում է, որ ՀԿ-ների մասին նոր օրենքի ընդունումով ավելի լավ պայմաններ են ստեղծվել ՔՀԿ-ների գործունեության համար:
2017-ին նախորդ տարվա համեմատ իրավական դաշտի ցուցանիշը 0,1-ով (3.7) բարելավվել է` հիմնականում ՔՀԿ նոր օրենսդրության կիրառման շնորհիվ: ՔՀԿ-ների կազմակերպչական ներուժը նախորդ տարվա 3.7-ից դարձել է 3.6, և դրա պատճառը, ինչպես նշվում է, դոնոր ընկերությունների կողից արտադրողականության զարգացման վերջին մի շարք ծրագրերի իրականացումն է:
Համաշխարհային բարեգործական ինդեքսի 2017-ի տվյալներով՝ Հայաստանը աշխարհում կամավորության ցուցանիշով ամենացածրն էր, ուստի ՔՀԿ-ները 2017-ից սկսած պետք է պայմանագիր կնքեն այն անձանց հետ, որոնք շաբաթական 20 ժամից ավելի են ներգրավված:
ՔՀԿ-ների ծառայությունների մատուցման ցուցանիշը մնացել է նույնը` 3,8, իսկ ոլորտի ենթակառուցվածքների մակարդակը հասել է բարձր ցուցանիշի սահմանագծին` 3,1: Հասարակական կարծիքի մեջ փոփոխություններ եղել են, սակայն դրական և բացասական վերաբերմունքը համակշռելու արդյունքում ցուցանիշը նախորդ տարվա համեմատ չի փոխվել` 3,9: Պատճառներից մեկը, ըստ զեկույցի տվյալների, ՔՀԿ-ների ցածր զարգացած PR հմտություններն են, չնայած որ դրանք բարելավելու ուղղությամբ նոր քայլեր են ձեռնարկվում:



























