Թուրքիայի Գիրեսուն քաղաքի դպրոցներից մեկում երկու աշակերտների միջեւ կատակը մահվամբ է ավարտվել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Գիրեսունի դպրոցներից մեկի աշակերտ, 16–ամյա Բուղրա Քաան Շենը դասընկեր Թ.Դ.–ի հետ կատակ անելու ժամանակ բռունքով հարվածել է կրծքավանդակին։ Թ.Դ.–ն անսպասելի ընկել է գետին եւ լեզուն կուլ տվել։
Դասընկերները եւ ուսուցիչը լեզուն հանել են եւ անմիջապես շտապօգնություն կանչել։ Սակայն հիվանդանոցում չի հաջողվել փրկել Թ.Դ.–ի կյանքը։




























