Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցու շինհրապարակում բակը բարեկարգելու ժամանակ բացվել է ցարական զորամասի սալահատակ։

Արցախի Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն հանձնարարել է պատմական միջավայրի պահպանության ՊՈԱԿ-ին, որպեսզի անմիջապես զբաղվեն գտածոյով։ Այս մասին  տեղեկացնում է «Արմենպրեսի»: Գործակալության հետ զրույցում նախարարը նշել է, որ  ուսումնասիրության համար հրավիրել են Արցախի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ հնագետ Վարդգես Սաֆարյանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ սալահատակի հայտնաբերման վայրում տեղակայված զինվորական զորամասի շինություններն ավերվել են պատերազմական հրետակոծությունից: «Պետք է ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն կատարվի տեղում: Հարկ եղած դեպքում նաև սալահատակը կկոնսերվացվի և կպահպանվի նախկին ձևով»,- ասել է նախարարը:

Հնագետ Վարդգես Սաֆարյանը պարզել է, որ  զորամասն ունեցել է ուղղանկյուն հատակագիծ, որը բաժանվում էր աղյուսաշար սյուներով և կամարներով: «19-րդ դարի 80-ական թվականներին այդ տարածքում գործել է սկզբում կազակական, իսկ հետագայում Խորհրդային բանակի զորամաս:»,- նշել է հնագետը։ 

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցում ընթանում են հարդարման աշխատանքներ: Ապրիլին նախատեսվում է եկեղեցու հանդիսավոր բացումը: