Հայաստանում խորհրդարանական ընտրությունները դժվար պայմաններում կկազմակերպվեն, քանի որ շատ արագ պետք է նոր պայմանագրեր պատրաստվեն։ Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատվիրակության ղեկավար եւ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Ընդ որում, նրա խոսքերով, եթե Հայաստանն ակնկալում է, որ օգնության եւ համագործակցության չափը կբարձրացվի նոր մակարդակի, ապա անհրաժեշտ է ստեղծել նոր Հայաստանի կերպար, որը նայում է դեպի ապագան։
«Որն ունի իր առաջնահերթությունների մասին շատ հստակ պատկերացում, սա հատկապես կապիտալի ներդրում է պահանջում։ Այսինքն, գլխավոր խոսքը ենթակառուցվածքային նախագծերին է վերաբերում։ Դրանց պետք է երկարաժամկետ հեռանկարում դիտարկել։ Ինձ հարցնում են՝ ինչպե՞ս է տրամադրված Եվրամիությունը։ Ես պատասխանում եմ, որ ամեն ինչ մեր հայ գործընկերներից է կախված։ Եթե հայերը ցույց կտան, որ իրենք (լավ իմաստով) կարող են օգտագործել Եվրամիության փողերը, լավ կերպար կստեղծեն, ապա Հայաստան ավելի շատ միջոցներ կգան»,- պարզաբանեց Սվիտալսկին։
Դեսպանը չհերքեց, որ այս ամենը քաղաքական բնույթ է կրում, սակայն բխում է հենց Հայաստանի շահերից։




























