Մոսկվայի մետրոպոլիտենը ափսոսանք է հայտնել նոյեմբերի 3-ին մայրաքաղաքի մետրոյում ՌԴ ժողովրդական արտիստ Տատյանա Վասիլեւայի հետ պատահած միջադեպի առնչությամբ, երբ գնացքի վագոն մտնելիս նրան հարվածել է վագոնի դուռը, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայի մետրոպոլիտենի մամուլի ծառայությանը։

«Մենք շատ ենք ցավում, որ նման իրավիճակ է առաջացել: Շաբաթ օրը առավոտյան ուղեւորներից մեկը փորձել է վագոն մտնել կարմիր արգելող ազդանշանի թարթման ժամանակ: Ցավոք, ուղեւորին «հարվածել է» (վագոնի) դուռը: Մեր անձնակազմը առաջարկել է շտապօգնություն կանչել, որպեսզի համոզվեն, որ ուղեւորի առողջությանը վտանգի չի սպառնում, բայց նա հրաժարվել է: Մենք անկեղծորեն ցավում ենք տեղի ունեցածի համար եւ հույս ունենք, որ այս դրվագը չի ազդի ուղեւորների առողջության վրա: Խնդրում ենք հետեւել մետրոյից օգտվելու կանոններին. «Զգուշացեք, դռները փակվում են» հայտարարությունից հետո եւ կարմիր լույսի թարթման ժամանակ վագոն մտնելը կամ դուրս գալը արգելվում է»,-ասել են մամուլի ծառայությունում։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ 71-ամյա Տատյանա Վասիլեւան հասպիտալացվել է գլխի վնասվածքով։