Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01։40-ի սահմաններում Mercedes մակնիշի 10 XN 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գարեգին Նժդեհի հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրաքարերին, այնուհետեւ՝ էլեկտրասյանը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով ավտոմեքենայի մեջ գտնվող 22-ամյա Արթուր Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Էլեկտրասյանը բախվելոց հետո ավտոմեքենան հայտնվել է կանաչ գազոնում։
Դեպքի վայրում 26-ամյա Անդրանիկ Վ.-ն ՃՈ աշխատակիցներին հայտնել է, որ ավտոմեքենան ինքն է վարել, ով տեղում հետաքննիչի որոշմամբ ենթարկվել է սթափության փորձաքննության. Պարզվել է, որ նա սթափ է։ Ոստիկանությունն ունի կասկածներ, որ ավտոմեքենան նա չի վարել, այլ մեկ այլ անձ։
Վթարից հետո ինչ-որ մարդիկ ավտոմեքենայի վրայից համարանիշները հանել էին, սակայն դեպքի վայր ժամանած Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների շնորհիվ համարանիշները հայտնաբերվեց ու տեղադրվեց ավտոմեքենայի վրա։



























