«Զինանոց-2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին, ժամը 17.40-ին, Մոսկվա-Երևան չվերթով ինքնակամ ՀՀ է վերադարձել 56-ամյա Սամվել Հ.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նոյեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի մեղադրանքով (կանխամտածված սնանկությունը), նույն օրը տեղափոխվել է ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:




























