Փրկարարները Մարսելում փլուզված շենքի փլատակների տակից հանել են երկրորդ զոհի մարմինը՝ տեղեկացնում է BFM TV-ն։
Լրատվամիջոցի տվյալներով՝ երկրորդ զոհը կին է։ Տվյալ պահին մահացածների ինքնությունը պարզված չէ։
Ավելի վաղ Մարսելի դատախազը հայտնել էր, որ փլատակների տակ 5-8 մարդ կարող է լինել։
Երկուշաբթի առավոտյան Մարսելի կենտրոնական թաղամասերից մեկում փլվել էր երկու վթարային շենքերից մեկը, որում նախնական տվյալներով 12 մարդ կար։ Մյուս շենքի բնակիչները վաղուց տարհանվել էին, սակայն փրկարարները չեն բացառում, որ այնտեղ կարող էին անօթեւաններ լինել։




























