Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը Չինաստանի ցուցահանդեսում ներկայացրել է բարձրտեխնոլոգիական զուգարանակոնք, որը ջրի, ջրատար խողովակների կարիք չունի՝ տեղեկացնում է Reuters-ը։

Անջուր զուգարարնն աշխատում է հեղուկ արտաթորանքները պնդից բաժանելով։ Երկու տեսակն էլ այնուհետեւ մշակվում են՝ վերածվելով քիմիական պարարտանյութի։ «Տեխնոլոգիաները, որը տեսնում եք, վերջին 200 տարվա ընթացքում սանիտարիայի ոլորտում ամենախոշոր ձեռքբերումն են»,- Գեյթսին մեջբերում է Bloomberg-ը։

Տեխնոլոգիական զուգարանակոնքը ստեղծվել է Բիլ Գեյթսի եւ նրա կնոջ՝ Մելինդայի հիմնադրամի միջոցներով։ Այս նախագծի իրականացման համար նրանք 200 մլն դոլար են ծախսել։ Եւս այդքան պատրաստվում են ծախսել, որպեսզի այս զուգարանակոնքը զանգվածային օգտագործման առարկա դառնա։