Աֆղանստանի Ֆարահ նահանգում արմատական «Թալիբան»  շարժման զինյալները սպանել են ութ ոստիկանի, եւս երեքի՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` հղում անելով Աֆղանստանի պաշտոնյաներին:

Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները զոհվել  եւ վիրավորվել են նահանգի երկու անցակետերի վրա հարձակման ժամանակ: