Բորնեո կղզում քարանձավների խորքերում հայտնաբերել են մոտ 40 հազար տարեկան ժայռապատկերներ, հայտնում է Independent-ը:

Պարբերականը նշում է, որ գտածոն կարող է հերթական ապացույցը դառնալ, որ ժայռապատկերային նկարչությունը ծագել է ամենեւին էլ ոչ Եվրոպայում, ինչպես կարծում էին նախկինում:

Պրոֆեսոր Մաքսիմ Օբերի խոսքով՝ սա անհայտ կենդանու ամենամեծ պատկերն է, որը գտնվել է Բորնեոյի քարանձավներում: Նրա գնահատմամբ՝ նկարի նվազագույն տարիքն է 40 հազար տարին եւ ներկայումս համարվում է ամենավաղ ժայռապատկերը: