Հարրի եւ Ուիլյամ արքայազները հայտնել են, որ իրենց անհանգստացնում է հոր՝ արքայազն Չարլզի վիճակը, փոխանցում է Gazeta–ն՝ վկայակոչելով Daily Mirror–ին։
Նշվում է, որ նրանք ցանկանում են, որ արքայազն Չարլզը ավելի շատ ժամանակ անցկացնի թոռնիկների հետ եւ չլարվի ծառայության ժամանակ։
«Այժմ, երբ լրացել է նրա 70 տարեկանը, եկել է իդեալական ժամանակը մի քիչ հանգստանալու համար»,- պատմել է արքայազն Ուիլյամը։
Նա հավելել է, որ իր ընտանիքը կցանկանար ավելի շատ ժամանակ անցկացնել նրա հետ։ Արքայազն Ուիլյամը շեշտել է, որ հայրը իր ճանաչած ամենաուժեղ մարդն է, սակայն ինքը կցանկանար, որ նա մնար այդպիսին նաեւ 95 տարեկանում։


























