Մելբուռնի  կենտրոնում տեղի ունեցած դեպքը ոստիկանությունը որպես ահաբեկչական գործողություն է որակել:

Վիկտորիա նահանգի ոստիկանության գլխավոր կոմիսար Գրեմ Էշթոնը ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ իրավապահ մարմինները տեղեկություններ ունեն, որ հարձակվողը պայթուցիկ սարքը նետել է ավտոմեքենայի պատուհանից ներս, որը քաղաքի կենտրոնում այրվել է, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ունենք ականատես, որը տեսել է, ինչպես է հարձակվողը պայթուցիկ սարքը նետում ավտոմեքենայի պատուհանից ներս: Կան նաեւ վկաներ, որոնք պնդում են, որ տղամարդը կանխամտածված մեքենան ուղղել է դեպի  շենքը, որից հետ այն պայթել է, - հաղորդել է նա, - մենք կարող ենք հանցագործությունը որպես ահաբեկչական գործողություն որակել»:

Նշվում է, որ ենթադրյալ հանցագործը 1990-ականներին Ավստրալիա է տեղափոխվել Սոմալիից:

Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր այն հաղորդումից հետո, որ մեքենան հարվածել է առեւտրի կենտրոնի շենքին եւ այրվել: Դրանից հետո դանակով զինված տղամարդը հարձակվել է ժամանած իրավապահների վրա՝ «Ալահ Աքբար» գոչելով:

Հարձակման արդյունքում երեք անցորդ վիրավորվել է, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է, իսկ երկուսը դանակից ստացված վնասվածքներով հասպիտալացվել են: Հարձակման ընթացքում հանցագործը ոստիկանների կողմից հրազենային վնասվածք է ստացել եւ ավելի ուշ հիվանդանոցում մահացել:

Մելբուռնում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են, դեպքի վայրում եւ հարակից տարածքներում աշխատում են սակրավորները: Դեպքի հետաքննությունը շարունակվում է: