Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումով շնորհավորել է ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ:

«Հզոր ժողովրդի հզոր զավակ։ Շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի հաղթանակի կապակցությամբ»,- գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ Թուրքմենստանում անցկացվող աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոն է դարձել 109 կգ քաշային կարգում՝ սահմանելով երկամարտի աշխարհի ռեկորդ՝ 435 կգ: 21-ամյա մարզիկը նաեւ երկու անգամ ռեկորդային քաշ է բարձրացրել հրում վարժությունում՝ 230 կգ, ապա՝ 240 կգ: