Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի ոստիկանությունը կալանավորել է 50-ամյա կնոջ, որվ կասկածվում է ավստրալական արտադրողների ելակներում ասեղ դնելու մեջ, նշվում է նահանգի ոստիկանության պաշտոնական կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մամուլի հաղորդագրության համաձայն, պետական ոստիկանությունը համակարգել էր լայնածավալ հետաքննություն, որին մասնակցում էին պետական մարմինները, իրավապահ մարմինները եւ հետախուզական մարմինները:

«Սպասվում է, որ այսօր երեկոյան կնոջը մեղադրանքներ կներկայացվեն, իսկ վաղը նա կկանգնի Բրիսբենի դատարանի առջեւ», — նշվում ոստիկանության մամուլի հաղորդագրությունում:

Սեպտեմբերին Ավստրալիայի ոստիկանությունը առնվազն յոթ ավստրալական արտադրողների ելակներում կարի ասեղների հայտնաբերման մի շարք դեպքերից հետո նախաձեռնել էր դաշնային հետաքննություն: Ավելի ուշ ասեղները հայտնաբերվել էին նաեւ բանանում եւ խնձորներում:

Իշխանությունները խորհուրդ են տվել սպառողներին ուտելուց առաջ կտրել հատապտուղները, ինչպես նաեւ խոստացել են 100 հազար ավստրալական դոլար  (70 հազար ԱՄՆ դոլար) վճարել նրան, ով կօգնի հայտնաբերել հանցագործներին: Woolworths ավստրալական սուպերմարկետների ցանցը երկրի իր բոլոր խանութներում վաճառքից հանել է կարի ասեղները: