Ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի բաճկոնը Julien's Auctions աճուրդում 298 000 դոլարով է վաճառվել՝ հայտնում է Reuters-ը։
Ըստ տեղեկատվության, երգիչը բաճկոնը հագել է 1987-1989թթ․ իր առաջին հյուրախաղային շրջագայության ժամանակ։ Բաճկոնի մեկնարկային գինը 100 000 դոլար է եղել։ Դրա վրա նաեւ Ջեքսոնի ստորագրությունը կա։
Ավելի վաղ հայտնում էին, որ երգչի առաջին «լուսնային քայլվածքի» համար կոշիկները եւս աճուրդի կդրվեն։



























