Բրազիլական Ռիո դե Ժանեյրո նահանգում տեղի ունեցած սողանքի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 14-ի՝ տեղեկացնում է Globo-ն։
Ավելի վաղ հայտնում էին 9 զոհի եւ 2 անհետ կորածի մասին։
Հրշեջ ծառայության տվյալներով՝ կիրակի առավոտյան հայտնաբերվել է զոհվածների եւս մի քանի մարմին։ Հայտնում են նաեւ, որ առնվազն 11 մարդ տուժել է։
Սողանքը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Մի քանի օր է՝ նահանգում առատ անձրեւներ են տեղում։ Հատկապես տուժել է Նիտերոյ քաղաքը։



























