ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով ՀՀ նպաստառու ընտանիքների մասին Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Ըստ այդմ՝ 2017 թվականի տարեվերջին ընտանեկան ու սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների թիվը կազմել է 100.288: Նրանցից մոտ 75 տոկոսը ընտանեկան նպաստ ստացողներն են, իսկ մոտ 25 տոկոսը՝ սոցիալական նպաստ ստացողները։

Մեկ ընտանիքի ամսական նպաստը եղել է 31.350 դրամ:

«Սա էլ ԱՎԾ-ի տվյալները նպաստառու ընտանիքների մասին․․շուրջ 100 հազար նպաստառու ընտանիք, նպաստի միջին չափը շուրջ 31000 դրամ։  Մեկ ընտանիքի անդամների միջին թիվը 3․5 է։ Խնդրում եմ չշփոթեք տնային տնտեսությունների մասով վիճակագրության հետ»,-գրել է նա։