Հենց նոր ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նիստում ՀՀԿ առաջին փոխնախագահ է ընտրվել Վիգեն Սարգսյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որին հաջորդել է ՀՀԿ խորհրդի նիստը, այն վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիստի օրակարգում քննարկվել է ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հարցը, ինչպես նաեւ մասնակցելու դեպքում կուսակցության համամասնական ցուցակի հարցը։