«Այլընտրանք Գերմանիայի համար» առաջին պոպուլիստական կուսակցությունը, հնարավոր է, իր նախընտրական քարոզարշավի համար խոշոր չափի նվիրատվություններ է ընդունել շվեյցարական իրավաբանական անձից՝ դրանով իսկ խախտելով օրենքը՝ տեղեկացնում է Süddeutsche Zeitung գերմանական թերթը։
«Այլընտրանք Գերմանիայի համար»-ը 2017թ․ ընդհանուր առմամբ 130 000 եվրո է ստացել Շվեյցարիայում գրանցված դեղագործական ընկերությունից։ Փողերը նախատեսված են եղել ընտրական ցուցակը գլխավորող Ալիս Վայդելի կուսակցության նախընտրական քարոզչության համար։ Որպես գումարի ստացող՝ նշվել է ԳԴՀ-ի հարավում կուսակցության մասնաճյուղերից մեկը։
ԳԴՀ-ի օրենքներով՝ եթե կուսակցությունը 50 000 եվրոյից ավել նվիրատվություն է ստանում, ապա պետք է անհապաղ տեղեկացնի խորհրդարանի վարչակազմին։ Թերթը գրում է, որ միջոցները փոխանցվել են ոչ մեծ գումարներով՝ որպեսզի շրջանցեն այդ սահմանափակումը։ Բացի այդ, քաղաքական ուժերը ԵՄ անդամ չհանդիսացող երկրից նվիրատվություն կարող են ընդունել միայն այն դեպքում, եթե գումարը փոխանցում է Գերմանիայի քաղաքացին։





























