ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ Քալիֆորնիա նահանգը անտառային հրդեհների պատճառով հայտարարել է տարերային աղետի գոտի: Այս մասին նա գրել է Twitter-ում:

«Ես ուզում էի օպերատիվ արձագանքել, որպեսզի թեթեւացնեմ անհավանական տառապանքները», — գրել է Թրամփը:

Նա նաեւ ընդգծել է, որ հավանություն է տվել Քալիֆորնիան տարերային աղետի ռեժիմ հայտարարելուն, գրում է Gazeta-ն: