Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտակայքում երեկ՝ նոյեմբերի 12–ին, դանակահարություն է տեղի ունեցել։
Ոստիկանության հաղորդմամբ, 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ և ձախ ազդրերի վերին երրորդի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 17–ամյա Գագիկ Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Գագիկ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտակայքում նկատել է մի քանի վիճաբանող անծանոթ քաղաքացիների և մոտենալով նրանց՝ քաշքշուկի ժամանակ ստացել է վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ Գագիկ Ա.-ին դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել 16–ամյա Ռոբերտ Պ.-ն, որը նույն օրը, ժամը 18.40-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:




























