Փարիզում Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը խիստ քննադատության ենթարկվեց: Այս մասին նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Փորձագետի կարծիքով, Եվրոպայում Էրդողանի քաղաքականությունը գնահատվում է որպես ոչ ժողովրդավարական, որն ուղղված է քաղաքական հետապնդումներին, այլախոհության արգելմանը եւ ճնշմանը: «Ֆրանսիայում Էրդողանի այցի դեմ էին արտահայտվում նրա քաղաքականության, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության ժխտման համար: Փարիզում կայացած միջազգային համաժողովը ուղղված էր մոլորակի խաղաղությունն ու կայունությունը պաշտպանելուն, իսկ Էրդողանը, փաստորեն, արմատապես հակառակ քաղաքականություն է վարում», - բացատրեց Նավասարդյանը:
Մեկնաբանելով Փարիզում Ադրբեջանի նախագահի բացակայությունը, փորձագետը, մեջբերելով «Նովայա գազետա» թերթի նյութերից մեկը, որ Իլհամ Ալիեւը, ըստ երեւույթին, ցանկանում էր սպիտակ ձի հեծած հասնել հաղթական կամարին, ինչպես վայել է իր մակարդակի առաջնորդներին», սակայն իրականում ստիպված էր երկրորդ պլանում հայտնվել, ինչը վիրավորական էր ադրբեջանական պետության ղեկավարի համար:
Խոսելով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանըի ելույթի մասին, նա նշեց, որ այն բավականին կարճ էր, բայց միեւնույն ժամանակ բովանդակալից, քանի որ վերջինս ելույթում կարողացավ անդրադառնալ եւ Հայոց ցեղասպանության եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին: Արման Նավասարդյանը Փաշինյանի ելույթը բնութագրեց որպես շատ զուսպ ու դիվանագիտական, ինչը, ըստ նրա, Փարիզում չէին կարող չգնահատել:



























