Եվրոպական խորհրդարանը ողջունել է Brexit-ի համաձայնագրի հարցում առաջընթացը այն բանից հետո, երբ Թերեզա Մեյի կաբինետը հավանության է արժանացրել համաձայնագրի նախագիծը՝ տեղեկացնում է Reuters-ը։
«Ուրախալի է տեսնել, որ մենք շարժվում ենք դեպի արդար գարծարք, որը կապահովի կարգավորված ելքը»,- ասվում է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։
«Այս գործարքը կարեւոր նշաձող է ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ապագա հուսալի եւ կայուն հարաբերությունների համար»,- նշել են խորհրդարանականները։





























