Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Նիկա Գիլաուրին եւ Տիգրան Սարգսյանը Երեւանում քննարկել երկկողմ սոցիալ-տնտեսական համագործակցության բոլոր գերակա հարցերը:

Իր վրացի գործընկերոջ հետ այսօր՝ փետրվարի 16-ին կայացած համատեղ ասուլիսում Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանդիպմանը քննարկել են հաղորդակցային եւ տարանցման հարցեր: Վերջինը, ըստ Նիկա Գիլաուրիի, առանձնահատուկ կարեւորություն է ներկայացնում Հայաստանի համար:

Նա նաեւ ընդգծել է, որ իր հայ գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ ծրագրերի իրականացման հնարավորությունը, նաեւ պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի այցի ընթացքում: